Ներքին գործերի նախարարությունը խարդախության գործով ձերբակալել է կազմակերպված խմբի չորս անդամների
Թբիլիսիում, Բաթումիում և Մցխեթա-Մթիանեթի մարզում ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Թբիլիսիի ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները դատավորի որոշման հիման վրա ձերբակալել են չորս անձի։
«Ձերբակալված են կազմակերպված խմբի կողմից կատարված առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով՝ 2005 թվականին ծնված Ա.Տ.-ն եւ օտարերկրյա քաղաքացիներ՝ 1988 թվականին ծնված Գ.Մ.-ն, 2002 թվականին ծնված Ռ.Դ.-ն և 1997 թվականին ծնված Ի.Կ.-ն:
Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 10 տարի ժամկետով։
Հետաքննությամբ պարզվել է, որ այս տարի մի քանի ամիս շարունակ Թբիլիսիում ՆԳՆ և այլ իրավապահ մարմինների անունից կապ էին հաստատում քաղաքացիների հետ և հավաստիացնումլ, որ իրենց ընտանիքի անդամի մեղքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել և խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է եղել որոշակի գումար վճարել կաշառքի տեսքով։
Քաղաքացիներից համաձայնություն ստանալու դեպքում նրանք գնացել են վայր, ներկայացել այլ անուն-ազգանունով, վերցրել գումարն ու փոխանցել կրիպտոարժույթի դրամապանակին։
Ամբաստանյալների կատարած հանցավոր գործողությունների արդյունքում տուժել է 61 քաղաքացի։ Խարդախությամբ յուրացված գումարը կազմել է կես միլիոն լարի։
Նախաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետով և 4-րդ մասի «ա» ենթակետով»,- ասված է ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։