Ներքին գործերի նախարարությունը երկու հոդվածով հետաքննություն է սկսել Դոլիձեի փողոցում հրաձգության դեպքի առթիվ
Ներքին գործերի նախարարությունը երկու հոդվածով հետաքննություն է սկսել Դոլիձեի փողոցում հրաձգության դեպքի առթիվ

Թբիլիսիում, Դոլիձեի փողոցում հրաձգություն է եղել:

Ըստ տեղեկությունների՝ մի երիտասարդի վրա մի քանի անգամ կրակել են երթևեկող մեքենայից։

Դեպքը տեղի է ունեցել ժամը 12։00-ի սահմաններում։ Ըստ ականատեսների՝ տղամարդը վիրավորվել է ոտքից և տեղափոխվել հիվանդանոց։

Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 117-րդ և 236-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն և ապօրինի զենք-զինամթերք գնելուն, պահելուն, կրելուն։