NDI. Հարցվածների 64%-ի համար ընդունելի է Վրաստանի ձգտումը՝ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ
NDI. Հարցվածների 64%-ի համար ընդունելի է Վրաստանի ձգտումը՝ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ

NDI-ի հանրային կարծիքի հետազոտության համաձայն, հարցվածների 64%-ի համար ընդունելի է Վրաստանի կառավարության նպատակը՝ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, 26%-ի համար անընդունելի է, իսկ 9%-ը՝ չգիտի:

Հատկանշական է, որ նույն հետազոտությամբ, Թբիլիսիում հարցվածների 72%-ի համար ՆԱՏՕ-ին անդամակցելը ընդունելի է, իսկ 23%-ի համար՝ անընդունելի, 5%-ը՝ չգիտի:

Մեծ քաղաքներում հարցվածների 67%-ը կարծում է, որ նրանց համար ընդունելի է Վրաստանի կառավարության նպատակը՝ դառնալ դաշինքի անդամ, 26%-ի համար՝ անընդունելի է, իսկ 6%-ը՝ չգիտի:

Հետազոտության համաձայն, փոքր քաղաքներում NDI-ի հարցվածների 72%-ի համար ընդունելի է հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելը, 21%-ի համար՝ անընդունելի, 7%-ը՝ չգիտի:

Փոքրամասնություններով բնակեցված հարցվողների 36%-ը հայտարարում է, որ նրանց համար ընդունելի է Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելը, իսկ 35%-ի համար՝ անընդունելի է, 29%-ը՝ չգիտի: