NBC News․ Բարսելոնայում տեղի ունեցած անկարգություններից հետո Պեդրո Սանչեսի կառավարությունը նոր միջոցներ է ձեռնարկել բնակարանային ճգնաժամը լուծելու համար

22:36, 06.10.2026
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կառավարությունը նոր միջոցներ է ձեռնարկել բնակարանային ճգնաժամը լուծելու համար։ Այս մասին տեղեկացնում է «NBC News»-ը։
«NBC News»-ի փոխանցմամբ՝ որոշումը նախատեսում է իսպանացիների համար վտարումից պաշտպանության երկարաձգում մինչև 2030 թվականը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նոր միջոցառումները ներառում են նաև սենյակների վարձակալության կարգավորումը, սեզոնային վարձակալության համար նոր հարկի սահմանումը և վարձատուներին հարկային արտոնությունների տրամադրումը։
Նշված միջոցառումները վավերացման համար կփոխանցվեն օրենսդիր մարմնին, որը շարունակում է աշխատանքը մինչև ընտրությունները։
Ի գիտություն՝ նոյեմբերի 5-ին Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել էր, որ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Դրան նախորդել էին բազմամարդ ակցիաներ։

Նմանատիպ