Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել
Ռուսական տելեգրամյան ալիքները տեղեկություն են տարածել, որ Սոչիի ափերի մոտ նավթատար նավում հրդեհ է բռնկվել։
Ավելի ուշ «Սիրիուս» դաշնային տարածքի քաղաքապետ Դմիտրի Պլիշկինը հաստատել է, որ Սև ծովի ակվատորիայում նավթատարում հրդեհ է բռնկվել։
«Սիրիուսը» Սոչիի մոտ գտնվող հատուկ կարգավիճակ ունեցող տարածք է։
«Սև ծովի ակվատորիայում նավթատար նավ է հրդեհվել։ Քաղաքացիների անվտանգության նպատակով «Սիրիուսի» լողափերը ժամանակավորապես կփակվեն»,- «Telegram»-ում գրել է Դմիտրի Պլիշկինը։
Պլիշկինը տեղի բնակիչներին և հյուրերին կոչ է արել զերծ մնալ դրսում երկար ժամանակ գտնվելուց և հնարավորության դեպքում փակել պատուհանները։ Հրդեհի պատճառը այս պահի դրությամբ չի նշվում։
Այս տեսանյութը ներկայացնում է Սև ծովում և Սոչիի ափերի մոտ նավթատար նավերի անվտանգության հետ կապված վերջին զարգացումները։