Նախորդ օրերին ունեցել ենք գագաթնակետային թռիչքներ, որոնք կապված էին թեժ կետերի առաջացման հետ, խուճապի հիմք չկա. Ամիրան Գամղրելիձե
Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն հայտարարում է, որ վերջին օրերին կորոնավիրուսի դեպքերի աճը խուճապի առիթ չի տալիս, քանզի դա թեժ կետերի ուսումնասիրության արդյունքում առաջացած դեպքերն են: Սակայն, ինչպես նշում է Ամիրան Գամղրելիձեն, չի կարելի հանդարտվել և պետք է պատրաստվել աշնանային սեզոնի համար:
Ըստ նրա, հանձնարարականները մնում են նույնը:
«Պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ միասին, պաշտպանենք հեռավարությունը և կրենք պաշտպանիչ դիմակներ: Հաճախ լվացեք ձեռքերը, մշակեք ախտահանիչ լուծույթներով և խուսափենք մեծ հավաքույթներից», – ասել է Ամիրան Գամղրելիձեն: