Նախագահի թեկնածուները հանդիպում են այն միջազգային դիտորդներին
Նախագահի թեկնածուները հանդիպում են այն միջազգային դիտորդներին

Նախագահի թեկնածուներն այսօր հանդիպում են այն միջազգային կազմակերպությունների դիտորդներին, որոնք հետևելու են հոկտեմբերի 28-ի քվեարկության գործընթացին:

Միջազգային պատվիրակության հետ թեկնածուների անհատական հանդիպումներն ընթանում են փակ ձևաչափով:

ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի Եվրախորհրդարանի, Եվրախորհրդի և PASSE-ի դիտորդներին առաջինը հանդիպել է «Վրացական երազանք»-ի կողմից աջակցություն ստացած թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին: Խոսքը վերաբերել է նախագահական քարոզարշավին և ընտրական համակարգին: Պատվիրակության անդամները հնարավորություն ունեին թեկնածուին ուղղել հարցեր:

Թեկնածուների հետ հանդիպումներն ապահովում է OSCE-ODIHR-ը:

Օրվա ընթացքում պատվիրակությունների հետ հանդիպումներ են անցկացնելու Դավիթ Բաքրաձեն, Դավիթ Ուսուփաշվիլին, Կախա Կուկավան, Զուրաբ Ջափարիձեն, Շալվա Նաթելաշվիլին և Գրիգոլ Վաշաձեն: