Նախագահական ընտրություններին արտասահմանի 39 պետությունում գործելու է 56 ընտրատեղամաս
Նախագահական ընտրություններին արտասահմանի 39 պետությունում գործելու է 56 ընտրատեղամաս

Հոկտեմբերի 28-ի նախագահական ընտրությունների համար արտասահմանում, 39 պետությունում աշխատելու է 56 ընտրատեղամաս: Հյուպատոսական դեպարտամենտի տնօրենի տեղակալ Կոնստանտինե Սաբիաշվիլու մեկնաբանմամբ, այսօրվա տվյալներով, աշխարհի մասշտաբով հյուպատոսական գրանցում ունի Վրաստանի 53 139 քաղաքացի:

«Այս պահի դրությամբ, 39 երկրում բացված է 56 ընտրատեղամաս: Երեքական ընտրատեղամաս կա Ադրբեջանում և Հունաստանում, որտեղ Վրաստանի քաղաքացիները գտնվում են ամենաշատ քանակությամբ: Ադրբեջանում հյուպատոսական գրանցման է Վրաստանի 7 700 քաղաքացի, իսկ Հունաստանում՝ 7 791 մարդ: Ընտրատեղամաս է բացվել նաև Ամերիկայում, մասնավորապես Նյու Յորքում, որտեղ հյուպատոսական գրանցում է անցել 3 504 քաղաքացի»,- հայտարարել է Կոնստանտինե Սաբիաշվիլին:

Արտասահմանում հոկտեմբերի28-ի նախագահական ընտրությունների համար ընտրատեղամասեր բացվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրամանի հիման վրա: