Նախագահական ընտրություններին ամենաշատ ընտրող Քութաիսիի ընտրատարածքում է, ամենաքիչը՝ Ղազբեգիում
Նախագահական ընտրություններին ամենաշատ ընտրող Քութաիսիի ընտրատարածքում է, ամենաքիչը՝ Ղազբեգիում

Վրաստանում նախագահական ընտրություններ են ընթանում 73 ընտրատարածքներում: Ողջ երկրի մասշտաբով բացված է 3 637 և բացառության դեպքում 11 ընտրատեղամաս:

Ամենամեծ ընտրատարածքը Քութաիսին է, որտեղ գրանցված է 156 051 ընտրող: Շրջաններում մեծ ընտրատարածքներ են Բաթումիում (143 372 ընտրող) և Զուգդիդիում 120 616 ընտրող: Մայրաքաղաքի 10 ընտրատարածքներից ընտրողների ամենաշատ քանակը Գլդանիում է – 144 644, Սամգորիում – 145 021 և Նաձալադևիում – 135 214: Թբիլիսիում ամենաքիչ քանակությամբ ընտրող է Կրծանիսիում – 43 127, երկրի մասշտաբով ամենափոքր ընտրատարածքը Ղազբեգիում է՝ 5 417 ընտրողով:

Ընտրողների միասնական ցուցակի համաձայն, ընտրողների ընդհանուր քանակը 3 518 877 է: Այդ թվում, Վրաստանում գրանցված է 3 504 082 և արտասահմանում՝ 14 795 ընտրող:

Վրաստանում այսօր անցկացվում են նախագահական ընտրություններ: Ընտրողները ընտրություն են կատարելու 25 թեկնածուների միջև: