Նախագահական ընտրությունների նախնական արդյունքների ամփոփման գործընթացը հնարավոր է դիտել ԿԸՀ-ի Facebook և Youtube հարթակներում և կայքէջում
Նախագահական ընտրությունների նախնական արդյունքների ամփոփման գործընթացը հնարավոր է դիտել ԿԸՀ-ի Facebook և Youtube հարթակներում և կայքէջում

Նախագահական ընտրությունների նախնական արդյունքների ամփոփման գործընթացը տեղի է ունենալու առցանց հեռարձակմամբ:

Ինչպես հայտարարում են ԿԸՀ-ում, հեռարձակումն իրականացվելու է 360 աստիճան ունեցող տեխնոլոգիայի կիրառմամբ՝ ԿԸՀ-ի Facebook-ի և Youtube-ի էջում, ինչպես նաև կայքէջում:

ԿԸՀ-ում հայտարարում են, որ շուրջօրյա ռեժիմում է աշխատելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղակատվական թեժ գիծը – 2 51 00 51 հեռախոսահամարով, և առցանց չաթը: Լսողության հետ խնդիր ունեցող ընտրողները հնարավորություն կունենան ԿԸՀ-ի կայքէջում գրանցում անցնելուց հետո ժեստերի լեզվով, վիդեո-զանգի միջոցով ստանալ տեղեկություն:

Հայալեզու և ադրբեջանալեզու ընտրողները հնարավորություն ունեն թեժ գծից օգտվել իրենց համար հասկանալի լեզվով: