Նախագահական ընտրությունների ընթացքին հետևելու է 58 միջազգային կազմակերպության ավելի քան 1 100 միջազգային դիտորդ

ԿԸՀ-ի տեղեկությամբ, Վրաստանում նախագահական ընտրությունների համար գրացված է և ընտրությունները դիտորդելու է ընտրական սուբյեկտների ավելի քան 82 000 ներկայացուցիչ, 73 տեղի դիտորդական կազմակերպության ավելի քան 22 000 դիտորդ:

Տեղի կազմակերպություններից բացի, ԿԸՀ-ի տվյալներով, հավատարմագրված է 58 միաջզգային դիտորդական կազմակերպույուն, այդ թվում Վրաստանում աշխատող դեսպանություններից 16 դեսպանության ներկայացուցիչներ, NDI, IRI, IFES դիտորդական առաքելություններ, ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի դիտորդներ, Եվրոպայի խորհրդարանի և Եվրամիության ներկայացուցչությունը, Լեհաստանի սեյմի և ԳՈՒԱՄ-ի անդամ երկրների դիտորդներ, ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքներ գրասենյակը (osce/odihr), Ռումիանիայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Ղազախստանի, Մոնղոլիայի, Բելառուսի, Հորդանանի, Կորեայի, Բուլղարիայի, Լիտվայի, Լեհաստանի, Մոլդովայի, Էստոնիայի, Ուկրաինայի, Լատվիայի, Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի, Ղրղըզստանի ընտրական հանձնաժողովները:

Նախագահական ընտրությունները դիտորդելու է 58 միջազգային կազմակերպության ավելի քան 1 100 միջազգային դիտորդ: Նրանց տեղեկությամբ, ընտրական գործընթացը լուսաբանելու է 125 լրատվական կազմակերպության ավելի քան 2 000լրագրող: