ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը աջակցում են մեր ձգտումներին և վրաց ժողովուրդը բարձր է գնահատում այդ գործողությունները. Գիորգի Կվիրիկաշվիլի
ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը աջակցում են մեր ձգտումներին և վրաց ժողովուրդը բարձր է գնահատում այդ գործողությունները. Գիորգի Կվիրիկաշվիլի

Ինչպես ՆԱՏՕ-ն, այնպես էլ Եվրամիությունը աջակցում են մեր ձգտումներին և վրաց ժողովուրդը բարձր է գնահատում այդ գործողությունները,-այս հայտարարությունը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արել է Մյունխենի անվտանգության 54-րդ կոնֆերանսի շրջանակներում, հատուկ Վրաստանին նվիրված միջոցառմանը խոսքով ելույթ ունենալու ժամանակ:

Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությամբ, Եվրամիության հետ սերտ համագործակցությամբ ստացված բարիքները անկասկած են:

«Մենք վրացիներս հավատում ենք, որ մարդկության ամենամեծ ձեռքբերումները՝ խաղաղությունը և ազատությունը հնարավոր է պահպանել միայն այն դեպքում, եթե կհարգենք ժողովրդավարության և միջազգային իրավահավասարության արժեքները և սկզբունքները: Մենք գիտենք, որ մեր կողմից խաղաղության և ազատության արժեքների նկատմամբ  անխախտ հավատարմությունը կարևոր է մեր երկրի առաջընթացի համար:

Մեր հավատարմությունը այս արժեքների նկատմամբ հնարավորություն է տալիս, հասնենք էլ ավելի մեծ հաջողությունների՝ արդյունավետ բարեփոխումների իրականացման, պաշտպանունակության հզորացման, անկախ արտաքին քաղաքականության անցկացման, ազատ միջավայրին ինտեգրվելու և վերջում իսկական ժողովրդավարական երկիր կառուցելու տեսանկյունից: Վրաստանի հաջողությունների պատմությունը ցույց է տալիս, որ բարեփոխումները, ժողովրդավարական գործընթացները, թափանցիկությունը առևտրա-տնտեսական հարաբերություններում, արևմուտքի հետ սերտ համագործակցությունը և կայուն առաջընթացը եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին – իրենից ներկայացնում են երկրի կայուն եվրոպական ժողովրդավարական պետություն դառնալու նախապայման»,-հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Վարչապետը նշել է, որ դրամաշորթության ցածր մակարդակով Վրաստանը առաջ է անցնում նաև եվրոպական մի քանի երկրից, իսկ 2017 թ. սեպտեմբերին Վրաստանը դարձել է գլոբալ մուլտիազգային նախաձեռնության – «բաց կառավարում համագործակցության» նախագահող երկիր, որը աջակցում է թափանցիկության հաստատմանը:

«Մոտ 26 տարի է անցել մեր անկախության վերականգնումից և այդ տարիների ընթացքում Վրաստանը ձգտում է վերադառնալ եվրաատլանտյան տարածք, որի հետ մենք ունենք միասնական պատմություն, մշակույթ և արժեքներ: Սա մեր ժողովրդի ընտրությունն է, որը պատկերված է Վրաստանի արտաքին քաղաքականության նպատակում, որ դառնա ՆԱՏՕ-ի և Եվրամիության լիիրավ անդամ:

Վարչապետի խոսքերով, Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի և խորը և համապարփակ ազատ առևտրի տարածքի մասին համաձայնության արդյունավետ իրականացումը մնում է Վրաստանի կառավարության հիմնական առաջնահերթությունը:

«Եվրամիության հետ Վրաստանի համագործակցությունը անխափան գործընթաց է: 2017 թ. մարտ ամսին Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն տրվեց առանց այցեգրի երթևեկել Եվրամիության/Շենգենի գոտու երկրներոր: Այս պատմական իրադարձությունը Վրաստանը էլ ավելի մոտեցրեց Եվրամիությանը: Անայցագրային ռեժիմը աջակցում է մասնագիտացված փոխանակումներին՝ բիզնեսի, գիտության, ուսանողական և մշակութային ոլորտի ներկայացուցիչների միջև: Սա հնարավորություն է, որ վրացիները անձամբ այցելեն Եվրոպա և իրենց աչքերով տեսնեն եվրոպական հաջողությունները, պարզ ասած այն ինչին ձգտում է Վրաստանը»,-հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Գիորգի Կվիրիկաշվիլին ելույթի ընթացքում խոսել է նաև Վրաստանի գրանցած հաջողությունների մասին, որոնք ճանաչվել են հանրության կողմից:

«Բավարար է նշել այն, որ Վրաստանը մամուլի ազատության ինդեքսով 104-րդ տեղից (2012 թ.) տեղափոխվել է 64-րդ տեղ: Գլոբալ մրցունակության ինդեքսով մենք 137-րդ տեղից տեղափոխվել ենք 48-րդ տեղը, 74 տեղով առաջընթաց ենք գրանցել նաև սեփականության իրավունքի անվանակարգում: Վրաստանը իր աշխարհագրական դիրքով մեծ դեր է խաղում նաև արևելքի և արևմուտքի միմյանց կապելու գործում: Ակտիվ ընթանում է Անակլիայի խորջրյա նավահանգստի շինարարությունը, որը ապագայում դառնալու է խոշոր ներդրումների նախապայման, ինչպես նաև մեր ժողովրդի եվրոպական ընտրության և անխափան որոշումների արդյունքում, Վրաստանը դառել է լիդեր տարածաշրջանում՝ կայուն ժողովրդավարական կառուցման տեսանկյունից»,- նշել է վարչապետը:

Հատուկ Վրաստանին նվիրված միջոցառումը անց է կացվել Մյունխենի անվտանգության կոնֆերանսի կազմակերպմամբ: