Վարչապետի թեկնածուի շուրջ թիմի ներսում քննարկումներ դեռ չեն եղել, այս հարցով զրույցը սկսելու ենք մոտ օրերս. Մամուկա Մդինարաձե

19:51, 13.06.2018

Վարչապետի թեկնածուի շուրջ թիմի ներսում քննարկումներ դեռ չեն եղել,-այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է խորհրդարանային մեծամասնության անդամ Մամուկա Մդինարաձեն:

Մդինարաձեի խոսքերով, մեծամասնության անդամները Գիորգի Կվիրիկաշվիլիի փոխարինողի մասին զրույցը սկսելու են մոտ օրերս:

«Թե ով է լինելու վարչապետի թեկնածուն, դեռևս այդ հարցով քննարկումներ չեն եղել: Օրենքով վարչապետի թեկնածության հարցը պետք է քննարկի մեծամասնությունը, որը ներկայացվելու է նախագահին: Դրանից հետո նախագահը հաստատման համար թեկնածուին ներկայացնելու է օրենսդրական մարմնին»,-նշել է Մդինարաձեն:

Նրա խոսքերով, թիմի դիրքորոշումը այն էր, որ հարկավոր էր նոր էներգիա և արագ տեմպ:

Գիորգի Կվիրիկաշվիլին վարչապետի պաշտոնից հեռանալու մասին հայտարարությունը արել է կառավարության գրասենյակում կայացած արտակարգ ճեպազրույցի ժամանակ:

 

Նմանատիպ