Գիորգի Կվիրիկաշվիլին պաշտոնաթողությամբ հաստատեց, որ պաշտոնից հեռացել է Բիձինա Իվանիշվիլիի հետ անհամաձայնության պատճառով. Դավիթ Բաքրաձե
Գիորգի Կվիրիկաշվիլին պաշտոնաթողությամբ հաստատեց, որ պաշտոնից հեռացել է Բիձինա Իվանիշվիլիի հետ անհամաձայնության պատճառով. Դավիթ Բաքրաձե

Գիորգի Կվիրիկաշվիլին պաշտոնաթողությամբ հաստատեց, որ պաշտոնից հեռացել է Բիձինա Իվանիշվիլիի հետ անհամաձայնության պատճառով,-այս հայտարարությունը արել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Դավիթ Բաքրաձեն:

«Մինչ պաշտոնաթողության մասին հայտարարություն անելը, Գիորգի Կվիրիկաշվիլին զրուցել է տնտեսական հաջողությունների մասին, որը նշանակում է, որ կառավարության դիրքորոշումը կրկին ոչ ադեկվատ է և չեն պատկերացնում, թե ինչ վիճակ է երկրում: Այս թիմը պետք է ամբողջությամբ փոխվի, խաղաղ, ընտրությունների ճանապարհով»,-հայտարարել է Բաքրաձեն:

Գիորգի Կվիրիկաշվիլին վարչապետի պաշտոնից հեռանալու մասին հայտարարությունը արել է կառավարության գրասենյակում կայացած արտակարգ ճեպազրույցի ժամանակ: