Գլխավոր դատախազի տեղակալը չի բացառում Գիորգի Կվիրիկաշվիլու հարցաքննությունը
Գլխավոր դատախազի տեղակալը չի բացառում Գիորգի Կվիրիկաշվիլու հարցաքննությունը

Հարցաքննվելու են բոլոր անձինք, ում հարցաքննելու անհրաժեշտություն կլինի,- այս մասին լրագրողներին է հայտնել  գլխավոր դատախազի առաջին տեղակալը Մամուկա Վասաձեն:

Հարցին, նախատեսվում է թե ոչ հարցաքննել նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն, Վասաձեն հայտարարում է, որ բացառված չէ:

Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, անհրաժեշտության դեպքում, երկրորդ անգամ են հարցաքննվելու նախկին նախարարներ Դիմիտրի Քումսիշվիլին և Զուրաբ Ալավիձեն:

Վրաստանի գլխավոր դատախազության տեղեկությամբ, գլխավոր դատախազության քննչական մասում ընթանում է հետաքննությունն էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, ինչպես նաև շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության առանձին աշխատակիցների կողմից ծառայողական իրավասությունները չարաշահելու և մեծ քանակությամբ բյուջետային գումարներն անօրեն սեփականացնելու-վատնելու փաստերով: Նշված գործի քննության շրջանակներում, գլխավոր դատախազությունում հարցաքննվել են էկոնոմիկայի և կայուն զարգացման նախկին նախարար Դիմիտրի Քումսիշվիլին և շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախկին նախարար Զուրաբ Ալավիձեն: