«Նամախվան ՀԷԿ»-ի կապակցությամբ կողմերին կոչ եմ անում սկսել երկխոսություն, շատ կարևոր է թափանցիկությունը. Կառլ Հարցել
«Նամախվան ՀԷԿ»-ի կապակցությամբ կողմերին կոչ եմ անում սկսել երկխոսություն, շատ կարևոր է թափանցիկությունը. Կառլ Հարցել

Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը, «Նամախվան ՀԷԿ»-ի կապակցությամբ կողմերին կոչ է անում երկխոսել:

Ինչպես ասել է դեսպանը, նման հարցերի վերաբերյալ թափանցիկությունը կարևոր է:

«Ես կողմերին կոչ եմ անում երկխոսություն սկսել, ստեղծել հարթակ, որտեղ ներգրավված կլինեն բոլոր մասնակիցները: Կարծում եմ, շատ կարևոր է թափանցիկ լինել նման հարցերի վերաբերյալ և ունենալ հիմնավոր գնահատական, թե ինչն է դրված կշեռքին: Ես ողջունում եմ նաև էներգետիկ անվտանգության խորհրդի քարտուղարի ներգրավումը, որը, կարծում եմ, դրական է ընկալվել երկու կողմերի կողմից: Հուսով եմ, օգտակար կլինի գործընթացը լավ ուղղությամբ տանել», – ասել է Հարցելը:

Տեղեկատվության համար, «Նամախվանի ՀԷԿ»-ի հակառակորդները երկրորդ օրն է հանրահավաք են անցկացնում Թբիլիսիում: