Նաքերալայի լեռնանցքում երթևեկությունն արգելված է
Նաքերալայի լեռնանցքում երթևեկությունն արգելված է

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ ձնահյուսի վտանգի, բքի, ցածր տեսանելիության և առատ ձյան պատճառով Քութայիսի (Մոծամեթա) հատվածում արգելված է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը:

Մայրուղու մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։