Նաքերալայի լեռնանցքում երթևեկությունն արգելված է
Նաքերալայի լեռնանցքում երթևեկությունն արգելված է

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, օդերևութաբանական բարդ պայմանների (առատ ձյուն, ձնահոսքի վտանգ և սահմանափակ տեսանելիություն) պատճառով, արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը միջպետական նշանակության Քութայիսի (Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի մայրուղու 44-46 կմ (Նաքերալայի լեռնանցք) հատվածում:

Մայրուղու մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։