Լիբիայի արևմտյան ափին նավաբեկության հետևանքով ավելի քան 31 ներգաղթյալ է մահացել: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, այս մասին գրել է Reuters-ը:
Նավաբեկության արդյունքում ողջ մնացած ներգաղթյալները, որոնց թիվը կազմում է 150 հետ են վերադարձել Տրիպոլի:
2015 թվականին Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում հակամարտությունների սրման պատճառով այս տարածաշրջանից Եվրոպա ժամանող միգրանտների թիվը զգալիորեն աճել է: Միջերկրական ծովը համարվում է Եվրամիությանը միգրանտներ մատակարարող գլխավոր ուղին, իսկ երկրորդ ամենամեծ տրանզիտային երթուղին անցնում է Բալկաններով:
Հեղինակ -
Edgar Barsegyan