Լիբիա զենք մատակարարելու արգելափակման համար Եվրամիությունը համաձայնել է ստեղծել նոր առաքելություն
Լիբիա զենք մատակարարելու արգելափակման համար Եվրամիությունը համաձայնել է ստեղծել նոր առաքելություն

Լիբիայի հարցով ՄԱԿ-ի կողմից հաստատված էմբարգոյի վերահսկման նպատակով, Եվրամիությունում համաձայնել են ստեղծել նոր ռազմածովային առաքելություն: Իտալիայի արտաքին գործերի նախարար՝ Լուիջի Դի Մայոյի հայտարարությամբ, նոր առաքելությունն ուղղված է Լիբիային զենք մատակարարելու արգելափակմանը:

Նոր առաքելությունը կփոխարինի 2015 թվականին մեկնարկած «Սոֆիա» գործողությանը, որի հիմնական խնդիրն էր դադարեցնել մարդկանց թրաֆիքինգը Հյուսիսային Աֆրիկայից Եվրոպա: Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեֆ Բորելը հույս է հայտնել, որ նոր ռազմածովային առաքելությունը կսկսվի մինչև մարտի վերջը:

Եվրամիության առաքելության մանրամասները վերջնականապես կհամաձայնեցվեն առաջիկա շաբաթ, չնայած հայտնի է, որ կլինեն օդային, հրետանային և ծովային մակարդակներ: Իտալիայի արտաքին գործերի նախարար, Լուիջի Դի Մայոն ասել է, որ Լիբիան սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի ներգաղթի և ահաբեկչության համար:

Լիբիայում ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարության դեմ պայքարում է խռովարար գեներալ ՝ Խալիֆա Հաֆթարին, որը փորձում է գրավել մայրաքաղաք Տրիպոլին: