Մարդասիրական կազմակերպությունը Միջերկրական ծովում փրկել է 109 ներգաղթյալի, այդ թվում երեխաների
Մարդասիրական կազմակերպությունը Միջերկրական ծովում փրկել է 109 ներգաղթյալի, այդ թվում երեխաների

Մարդասիրական կազմակերպությունը Միջերկրական ծովում փրկել է 109 ներգաղթյալի: «Դոյչե Վելեի»  փոխանցմամբ ՝ երկու առանձին գործողություն է իրականացվել Լիբիայի ափերի մոտ:

Փրկված ներգաղթյալների թվում կան փոքր երեխաներ, այդ թվում ՝ մեկ նորածին:

Ներկայումս ներգաղթյալները գտնվում են մարդասիրական կազմակերպության նավի վրա և նրանց վտանգ չի սպառնում:

Կազմակերպության տվյալներով, ներգաղթյալները փորձում էին Եվրոպա հասնել արհեստական պատրաստված նավերով: