Նավաբեկության հետեւանքով ավելի քան 31  ներգաղթյալ է մահացել
Նավաբեկության հետեւանքով ավելի քան 31 ներգաղթյալ է մահացել

Լիբիայի արևմտյան ափին նավաբեկության հետևանքով ավելի քան 31  ներգաղթյալ է մահացել: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, այս մասին գրել է Reuters-ը:

Նավաբեկության արդյունքում ողջ մնացած ներգաղթյալները, որոնց թիվը կազմում է 150  հետ են վերադարձել Տրիպոլի:

2015 թվականին Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում հակամարտությունների սրման պատճառով այս տարածաշրջանից Եվրոպա ժամանող միգրանտների թիվը զգալիորեն աճել է: Միջերկրական ծովը համարվում է Եվրամիությանը միգրանտներ մատակարարող գլխավոր ուղին, իսկ երկրորդ ամենամեծ տրանզիտային երթուղին անցնում է Բալկաններով: