Ֆրանսիան, աշխատել ցանկացող ներգաղթյալների համար սահմանելու է քվոտաներ
Ֆրանսիան, աշխատել ցանկացող ներգաղթյալների համար սահմանելու է քվոտաներ

Ֆրանսիան, աշխատել ցանկացող ներգաղթյալների համար սահմանելու է քվոտաներ: Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի աշխատանքի նախարար, Մուրիել Պենիկոն, քվոտաների համակարգը հնարավորություն կտա Եվրամիության  ոչ անդամ երկրների քաղաքացիներին օրինական աշխատել Ֆրանսիայում:

Նախարարի խոսքով, քվոտաները ներգաղթյալների համար գործի կդրվի 2020 թվականի ամռանը: Կառավարությունն արդեն աշխատում է ցուցակի վրա, որտեղ թվարկված կլինեն այն մասնագիտությունները, որոնց վրա Ֆրանսիայում կա պահանջարկ:

«Մեր նպատակն է օգնենք Ֆրանսիայի քաղաքացիներին վերադառնալ աշխատանքային շուկա, այնուհետև ընդունենք ներգաղթյալների և հնարավորություն տալ նրանց աշխատել օրինական: Եթե ​​դրա անհրաժեշտությունը լինի, մենք պատրաստ ենք ընդունել մասնագետների», – ասել է նախարարը: