Բեռլինում ընթանում է միջազգային համաժողով, որտեղ քննարկում են Լիբիայի ճգնաժամը
Բեռլինում ընթանում է միջազգային համաժողով, որտեղ քննարկում են Լիբիայի ճգնաժամը

Բեռլինում մեկնարկել է համաշխարհային առաջնորդների և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ, Լիբիայի ճգնաժամի հարցով  միջազգային համաժողովը:

Գերմանիայի մայրաքաղաքում են գտնվում՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն, Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, Ռուսաստանի, Թուրքիայի և Եգիպտոսի նախագահները: Բեռլինում են գտնվում նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը:

Համաժողովը լուսաբանում են մոտ 800 լրագրողներ: Բեռլինում խստացված են անվտանգության միջոցները:

Համաժողովից առաջ լիդերները անց են կացրել երկկողմ հանդիպումներ: Գերմանիայի մայրաքաղաքում են գտնվում նաև հակամարտության  կողմերը, սակայն այս փուլում նրանք չեն մասնակցում համաժողովին: