Մթածմինդայում բոլոր ընտրատեղամասերի ձայները հաշվված են, Լադո Կախաձեն ստացել է 61.83 տոկոս, Շալվա Շավգուլիձեն՝ 38.17

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկությամբ, Մթածմինդայի մեծամասնական ընտրատարածքում բացված բոլոր ընտրատեղամասերի ձայները հաշվված են:

«Բոլոր 31 տեղամասերի տվյալներով, ընտրությունների երկրորդ փուլում «Վրացական երազանքի» թեկնածու Լադո Կախաձեն ստացել է ձայների 61.83 տոկոսը, իսկ «Եվրոպական Վրաստան – Ազատ ժողովրդավարների» թեկնածու Շալվա Շավգուլիձեն՝ 38.17 տոկոս»,- հայտարարել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիան: