Մոսկվայում ձերբակալել են ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին և նրա շտաբի ղեկավարին

Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին և նրա շտաբի ղեկավարին: Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում:

Նա հայտնել է, որ ձերբակալվել է ատամնաբուժարանից դուրս գալիս:

Ավելի վաղ՝ փետրվարի 22-ին, հայտնի է դարձել քաղաքական գործչի շտաբի ղեկավար Լեոնիդ Վոլկովի ձերբակալության մասին: Նա ձերբակալվել էր Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում: