Մոսկվան շուտով ՌԴ-ից կարտաքսի բրիտանացի դիվանագետներին. Սերգեյ Լավրով
Մոսկվան շուտով ՌԴ-ից կարտաքսի բրիտանացի դիվանագետներին՝ Մեծ Բրիտանիայի գործողություններին ի պատասխան: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Անպայման»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան պատրաստ է Ռուսաստանից արտաքսել բրիտանացի դիվանագետներին՝ Մեծ Բրիտանիայի գործողություններին ի պատասխան:
Խոսելով ժամկետների մասին՝ Լավրովը հայտարարել է. «Շուտով»:
Երեկ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ Անգլիայում նախկին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման առնչությամբ: Նա հայտարարել է նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը:
Մեյը նաև հայտնել է, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: