Մոնտենեգրոն կանգնած է իր բարեկամ Վրաստանի և նրա ժողովրդի կողքին. Միլո Ջուկանովիչ
Մոնտենեգրոն կանգնած է իր բարեկամ Վրաստանի և նրա ժողովրդի կողքին. Միլո Ջուկանովիչ

Մոնտենեգրոն կանգնած է իր բարեկամ Վրաստանի և նրա ժողովրդի կողքին, – այս մասին Թվիթերում գրել է Մոնտենեգրոյի նախագահ, Միլո Ջուկանովիչը:

Միլո Ջուկանովիչը ցավակցում է Սալոմե Զուրաբիշվիլիին միջադեպի կապակցությամբ:

«Ընդունեք իմ անկեղծ ցավակցությունները Բաթումի քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը խլեց ինը մարդու կյանք, այդ թվում ՝ երեք երեխայի: Մոնտենեգրոն կանգնած է իր բարեկամ Վրաստանի և նրա ժողովրդի կողքին», – ասված է Միլո Ջուկանովիչի ցավակցական հեռագրում, որը տարածվել է Թվիթերի միջոցով:

Բաթումիում, մայիսի 26-ի փողոցում, հոկտեմբերի 8-ին, ժամը 12:00-ի սահմաններում, բնակելի շենքի մի հատված փլուզվել է: Ինը մարդ զոհվել է, մեկը վիրավորվել: Ներքին գործերի նախարարությունը շենքի փլուզման գործով հետաքննության շրջանակներում ձերբակալել է երեք մարդու: