Մոլդովայում տեղի է ունեցել նախագահ Մայա Սանդուի երդմնակալության արարողությունը
Մոլդովայում կայացել է նախագահ Մայա Սանդուի երդմնակալության արարողությունը։
Նախագահի երդմնակալությունից հետո Մայա Սանդուն ասաց, որ չնայած վերջին տարիների ճգնաժամերին, ինչպես նաև Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա, հասարակությունը կարողացավ պահպանել խաղաղությունը և պաշտպանել ժողովրդավարությունը։
«Ձեռքս սրտիս կարող եմ ասել, որ առաջին մանդատի ընթացքում նվիրումով եմ աշխատել և էլ ավելի մեծ կամքով ու եռանդով եմ շարունակելու։ Չորս տարի անց կարող եմ խոնարհաբար ասել, որ միասին մենք հասել ենք մի բանի, որը երբեք չի արվել, միասին կարողացել ենք անել մի բան, որը չի արվել վերջին 30 տարում»,- ասաց Մայա Սանդուն։
Մոլդովայում նախագահական ընտրությունները կայացել են նոյեմբերի սկզբին, Մայա Սանդուն ընտրվել է երկրորդ ժամկետով։