Մոդայիկ է դարձել, որ ում ալարը չի գալիս շոշափում է հոգաբարձական խորհրդի հարցը և դա սխալ է. Գրիգոլ Գոգելիա
15:01, 16.02.2018
Վերահսկիչ պալատի փաստաթղթում շատ բան կա, որին մենք դեմ ենք,- այս հայտարարությունը արել է հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի նախագահ Գրիգոլ Գոգելիան, «հեռարձակման մասին» օրիեքի կապակցությամբ խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ:
«Այստեղ մեկ անգամ ևս մեզ ցույց եք տալիս վերահսկիչ պալատի փաստաթուղթը, որտեղ կան կետեր, որոնց հետ մենք չենք համաձայնվում: Փաստաթղթում մատնանշված չեն օրենքի նորմերը: Համաձայն չենք նույնիսկ գնումների թեմայի հարցով, ինչպես նաև այն հարցի հետ, որ մենեջմենթը աշխատակիցների աշխատավարձերը բարձրացրել է այնպես, որ տեղյակ չի պահել հոգաբարձական խորհրդին»,-ասել է Գոգելիան:
Նրա խոսքերով այս հարցի շուրջ քննարկումներ են տեղի ունենալու խորհրդարանում հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ:
Նշենք, որ այս րոպեներին խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հանդիպում է մամուլի ներկայացուցիչների հետ: