Միխեիլ Սարջվելաձեն հայտարարում է, որ այս պահին խորհրդարանական մեծամասնության լուծարման եւ խմբակցությունների ձևավորման նախադրյալներ չկան

14:46, 18.01.2021

Մարդու իրավունքների խորհրդարանական կոմիտեի նախագահ Միխեիլ Սարջվելաձեի խոսքով, ենթադրությունը, որ հաջորդ տարվա ընթացքում խորհրդարանական մեծամասնությունը կլուծարվի, և խմբակցություններ կձևավորվեն, վաղաժամ հայտարարություն է, և դրա համար այս պահին նախադրյալներ չկան:

Հարցին, թե Բիձինա Իվանիշվիլիի քաղաքականությունից հեռանալուց հետո մեկ տարի անց նշանակվելու են արտահերթ ընտրություններ, և արդյոք մեծամասնությունը կլուծարվի, Սարջվելաձեն ասաց, որ Բիձինա Իվանիշվիլիի քաղաքականությունից հեռանալը լուրջ մարտահրավեր է «Վրացական երազանքի» համար:

«Բնականաբար, սա մեզ պարտավորեցնում է շատ ավելի ակտիվ լինել: Հիմա մենք խոսում ենք համախմբման մասին, որպեսզի հետագայում կարողանանք արժանապատվորեն պատասխանել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին: Բիձինա Իվանիշվիլիի գործոնը զգալիորեն նպաստեց թիմի հաջողությանը, ինչը գնահատելի է: Կարծում եմ, որ ապագայում մենք ուժ կգտնենք հաջողության հասնելու և պահպանելու այն աջակցությունը, որը վրաց ժողովուրդը ցուցաբերել է գիտակցված կերպով», – ասաց Սարջվելաձեն:

Նմանատիպ