Միխեիլ Սաակաշվիլի. Եթե մարդկանց ենք բերում, օրինակ, շրջաններից, մենք չպետք է թույլ տանք, որ նրանք հետ գնան առանց հաղթանակի, գործողություն, հարձակում, ճնշում
Եթե մարդկանց ենք բերում, օրինակ, շրջաններից, մենք չպետք է թույլ տանք, որ նրանք հետ գնան առանց հաղթանակի, եթե շատ մարդ ենք հավաքում, դա գործելու համար է,- դատարանում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Սաակաշվիլիի խոսքով՝ չպետք է մարդկանց պտտել նույն շրջանակով:
«Եթե մարդիկ փողոցում են, մեր երկիրը փրկելու հույս կա, բայց մարդիկ հավերժ չպետք է լինեն փողոցում։ Մարդկանց արդյունք է պետք, մենք չպետք է թույլ տանք, որ նրանք շրջանաձեւ քայլեն։ Եթե մարդկանց ենք բերում, օրինակ, շրջաններից, մենք չպետք է թույլ տանք, որ նրանք հետ գնան առանց հաղթանակի, եթե շատ մարդ ենք հավաքում, դա գործելու համար է։ Գործողություն, հարձակում, ճնշում: Ի վերջո, հաղթանակը շատ մոտ է։ Մենք չպետք է կորցնենք այս հաղթանակը: Վրաստանն արժանի է և կստանա շատ ավելի լավ ապագա»,- ասել է Սաակաշվիլին։