Միխեիլ Սաակաշվիլի. Ես հասկանում եմ, որ շատ բաներ անարդար են, բայց գործի կարևորությունից ելնելով` միտումնավոր խուսափում եմ պատասխանից, կգա ժամանակը, ազատ լինելու ժամանակ ես հնարավորություն կունենամ դա անել
Միխեիլ Սաակաշվիլի. Ես հասկանում եմ, որ շատ բաներ անարդար են, բայց գործի կարևորությունից ելնելով` միտումնավոր խուսափում եմ պատասխանից, կգա ժամանակը, ազատ լինելու ժամանակ ես հնարավորություն կունենամ դա անել

Ես հասկանում եմ, որ շատ բաներ անարդար են, բայց գործի կարևորությունից ելնելով` միտումնավոր խուսափում եմ պատասխանից, կգա ժամանակը, ազատ լինելու ժամանակ ես հնարավորություն կունենամ դա անել,- այս մասին գրում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ սոցցանցում։

Նրա խոսքով, ինքը իրեն տեսնում է բոլոր պայքարողների կողքին, քանի որ այն, ինչ համախմբել է վրաց ժողովրդին, ինքն է դրել այս գաղափարի հիմքը, իսկ այն կորցնելու սպառնալիքը ստիպել է կյանքը վտանգելով վերադառնալ հայրենիք։

«Մենք մեծ պայքարի ու նվիրումի ականատեսն ենք։ Մեր աչքի առաջ ծնվեց նոր, ժամանակակից, մտածող հանրություն, որը անհնար է պարտության մատնել: Ես գնահատում եմ նրանց բարձր քաղաքացիական նվիրումը։ Ես հասկանում եմ, որ շատ բաներ անարդար են, բայց գործի կարևորությունից ելնելով միտումնավոր ձեռնպահ եմ մնում պատասխանելուց, կգա ժամանակը, ազատ լինելու ժամանակ ես հնարավորություն կունենամ դա անել։ Մինչ այդ ես ինձ տեսնում եմ յուրաքանչյուր պայքարողների կողքին, քանի որ այն, ինչ համախմբել է վրաց ժողովրդին, ես եմ դրել այս գաղափարի հիմքը, իսկ այն կորցնելու սպառնալիքը ստիպել է կյանքս վտանգելով վերադառնալ հայրենիք»,- գրում է Միխեիլ Սաակաշվիլին: