Միխեիլ Սաակաշվիլի. Վանո Մերաբիշվիլին պատրաստվում է Վրաստանում ժողովրդական ընտրություններում հաղթանակ տանելու համար
Միխեիլ Սաակաշվիլի. Վանո Մերաբիշվիլին պատրաստվում է Վրաստանում ժողովրդական ընտրություններում հաղթանակ տանելու համար

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Դիմիտրի Գորդոնի հետ հարցազրույցի ժամանակ խոսել է Վանո Մերաբիշվիլու մասին և նշել, որ իր դեմ ցուցմունք տալու դիմաց իշխանությունը Մերաբիշվիլուն մի քանի անգամ խոստացել է ազատ արձակել:

Ինչպես հայտարարում է Սաակաշվիլին, այդ թեմայով Վանո Մերաբիշվիլու հետ զրուցել է նրա ազատվելուց հետո, երբ ներքին գործերի նախկին նախարարը իրեն այցելել է Կիև:

«Երբ երկրորդ անգամ նրան այցելեցին, ասացին, ուղղակի ասա, որ Սաակաշվիլին վատ մարդ է և բաց կթողնենք քեզ: Դա տեղի է ունեցել 4 տարի առաջ, մի քանի անգամ: Ես նրան շնորհակալություն հայտնեցի, որ մեր ընկերությունը չզոհաբերեց և իմ մասին ոչինչ չգրեց, նա ասաց, որ դա իր համար է արել, քանի որ, հակառակ դեպքում, չէր կարողանա հայելու մեջ նայել ինքն իրեն»,- հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին:

Լրագրողի հարցին, գտնվում է թե ոչ այժմ Մերաբիշվիլին Վրաստանում, Միխեիլ Սաակաշվիլին պատասխանում է, որ նա Վրաստանում է և պատրաստվում է ընտրություններին: «Այո, նա պատրաստվում է Վրաստանում ժողովրդական ընտրություններում հաղթանակ տանելու համար, ինչպես ողջ ազգը»: