Միխեիլ Սաակաշվիլի. «Կենդանի շղթան» շատ լավ գաղափար է, բայց չգիտես ինչու նրանք մոռացել են 2008 թվականին ռուսական ագրեսիայի դեմ իմ նախաձեռնությամբ ստեղծված ընդհանուր ժողովրդական կենդանի շղթայի մասին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սոցցանցերում արձագանքում է վաղը նախատեսված «Միասնության շղթա» ակցիային։
«Կենդանի շղթայի» գաղափարը շատ լավն է։
Նրանք զուգահեռ են անցկացնում մերձբալթյան երկրների օրինակով, բայց չգիտես ինչու մոռացել են 2008 թվականին ռուսական ագրեսիայի դեմ իմ նախաձեռնությամբ ստեղծված ընդհանուր ժողովրդական շղթայի մասին, որը, բարեբախտաբար, ողջ ժողովուրդն ընդունեց»,- գրել է Միխեիլ Սաակաշվիլին։