Մինսկում բողոքի ցույցը ցրելու համար օգտագործել են ջրցան մեքենաներ: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Բելառուսի մայրաքաղաքում այսօր բողոքի ցույց է կայացել, ընդդեմ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի:
Երկրում բողոքի ալիքը չի դադարեցվում օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո:
«Ռոյթերը» գրում է, որ ձերբակալված է առնվազն 10 ցուցարար: