Մինսկի տարբեր շրջաններում բողոքի ցույցերի ընթացքում իրավապահները ձերբակալում են ցուցարարների
Բելառուսի մայրաքաղաք Մինսկի տարբեր շրջաններում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ իրավապահները ձերբակալում են ցուցարարների: Այս մասին տեղեկությունը տարածում է «Դոձչե Վելեն»՝ հիմնվելով տեղական հրապարակումների վրա:
«Դոյչե Վելեի» տեղեկությամբ, Գրոդնոյում իրավապահները ձերբակալել են լրագրող Մարիա Լյուդկևիչին:
Մինսկում ամբողջ օրը բնակչությունը զրկված է ինտերնետից: Մի քանի ժամ առաջ դադարեցվել էր մետրոպոլիտենի երեք կայարանի աշխատանքը, սակայն, ըստ հաղորդագրությունների, մետրոն վերսկսել է աշխատանքը:
Մինսկի իշխանությունները ցույցը անցկացնելու պաշտոնական թույլտվություն չի տվել: