Ռուսաստանում բողոքի ցույցերին ձերբակալվածների թիվը հասել է 370-ի
Ռուսաստանում բողոքի ցույցերին ձերբակալվածների թիվը հասել է 370-ի

Ռուսաստանում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 370-ի: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Ցուցարարների ձերբակալությունները սկսվել են նաև Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում:

Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանում ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին և մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով բողոքի ցույցերը անց են կացվում ավելի քան 60 քաղաքներում:

Ալեքսեյ Նավալնին Ռուսաստան է վերադարձել հունվարի 17-ին: Նրան ձերբակալել են օդանավակայանում: