Մինսկում ցույցը ցրելու համար օգտագործել են ջրցան մեքենաներ
Մինսկում ցույցը ցրելու համար օգտագործել են ջրցան մեքենաներ

Մինսկում բողոքի ցույցը ցրելու համար օգտագործել են ջրցան մեքենաներ: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Բելառուսի մայրաքաղաքում այսօր բողոքի ցույց է կայացել, ընդդեմ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի:

Երկրում բողոքի ալիքը չի դադարեցվում օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո:

«Ռոյթերը» գրում է, որ ձերբակալված է առնվազն 10 ցուցարար: