Մինչև 2006 թվականի ապրիլի 1-ը տրված վարորդական իրավունքները պահպանել են իրավական ուժը
Մինչև 2006 թվականի ապրիլի 1-ը տրված վարորդական իրավունքները պահպանել են իրավական ուժը

Պահպանվել է մինչև 2006 թվականի ապրիլի 1-ը տրված վարորդական իրավունքի իրավական ուժը:

Ներքին գործերի նախարարության ծառայության գործակալության տեղեկությամբ, մինչև 2006 թվականի ապրիլի 1-ը Վրաստանում տրված վարորդական իրավունքները 2018 թվականի ապրիլի 1-ից կկորցնեն իրավական ուժը: Նշված փոփոխությունը չի վերաբերում վարորդական վկայականի ժամանակակից չափանիշների պլաստիկ քարտերին:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, վարորդական վկայականը հնարավոր է փոխել ծառայության գործակալության ցանկացած մասնաճյուղում: Վկայականը փոխելու համար քաղաքացին պետք է ներկայացնի. Առողջական վիճակի մասին տեղեկանք, ինքնությունը հաստատող վկայական և գործող վարորդական վկայականը:

Վարորդական վկայականը փոխելու արժեքն է 15 լարի, իսկ կորցրածը վերականգնելու դեպքում՝ 35 լարի:

Վարորդական այն իրավունքները, որոնք վերցվել են մինչև 2006 թվականը, սակայն նորացվել են 2006 թվականից հետո, պահպանում են իրավական ուժը և դրանք փոխելու անհրաժեշտություն չկա:

Թողնել մեկնաբանություն