Սաուդյան Արաբիայում կանայք կկարողանան բեռնատարներ և մոտոցիկլներ վարել
Սաուդյան Արաբիայում կանայք կկարողանան բեռնատարներ և մոտոցիկլներ վարել

2018 թվականին Սաուդյան Արաբիայում կանայք ավտոմեքենաներից բացի կկարողանան բեռնատարներ և մոտոցիկլներ վարել, հաղորդում է Arabian Business-ը:

Սաուդյան Արաբիայի տրանսպորտային վարչությունը հրապարակել է նոր կանոնների մանրամասները, որոնք վերացնում են կանանց համար մեքենաներ վարելու արգելքը:

«Կին վարորդների համար չեն լինի հատուկ գրանցման համարներ»,- ասել են  գլխավոր վարչությունում:
Սակայն ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից կանայք կամ երթևեկության կանոները խախտողները, կուղարկվեն հատուկ կենտրոններ, որտեղ աշխատում են միայն կանայք: