Վարորդական իրավունքի քննությանը, մայիսի 20-ից հնարավորություն կտրվի գրանցվել էլեկտրոնային ձևով
Վարորդական իրավունքի քննությանը, մայիսի 20-ից հնարավորություն կտրվի գրանցվել էլեկտրոնային ձևով

Վարորդական իրավունքի քննությանը, մայիսի 20-ից հնարավորություն կտրվի գրանցվել, ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալության կայք էջում, կամ արագ վճարման տերմինալների միջոցով:

Ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալության լրատվությամբ, նոր ծառայությունը կհեշտացնի գրանցումը թեորիայի քննության համար: Քաղաքացիները անձամբ կընտրեն վայրը, ժամանակը և օրը:

«Էլեկտրոնային գրանցման ցանկացողները հայտը լրացնելու են գործակալության կայք էջում՝ sa.gov.ge: Նրանք կարող են ընտրել քննության քաղաքը, օրը, ժամը և վճարեն ծառայության արժեքը: Օնլայն գրանցված անձինք քննության պետք է ներկայանան 10 րոպե շուտ և ներկայացնեն անձը հաստատող վկայականը, առողջական վիճակի մասին վկայականը և վճարման կտրոնը»,-ասված է ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալության հայտարարության մեջ:

Հավելյալ լրատվություն կարելի է ստանալ ՝ 2 41 91 91 հեռախոսահամարով, ինչպես նաև այցելելով ՝ www.sa.gov.ge կայք էջ:

 

Թողնել մեկնաբանություն