Միջազգային քրեական դատարանի նախկին դատավոր Նավի Փիլայիս Նոբելյան մրցանակ շնորհելուց հետո Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ սահմանեց Հաագայի դատարանի նկատմամբ
Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դատարանի նախկին դատավոր, հարավաֆրիկացի իրավաբան Նավանեթեմ (Նավի) Փիլային շնորհվել է 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը։
Ինչպես գրում է «Ռոյթերսը», այս անգամ պատժամիջոցներն ավելի խիստ են, քան նախկինում։ Դրանք կարող են ազդել նաև այն ընկերությունների վրա, որոնք սպասարկում են հենց դատարանին։ Նախկինում պատժամիջոցները վերաբերում էին միայն դատախազներին և դատավորներին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով՝ Վաշինգտոնը կարգելի դատարանի հետ գործարքները, որպեսզի կրճատի նրա ռեսուրսները և խոչընդոտի նրա աշխատանքին։
«Կամ Միջազգային քրեական դատարանը կդադարեցնի սպառնալիքները, կամ մենք կդադարեցնենք Միջազգային քրեական դատարանը», — հայտարարել է Ռուբիոն։
«Ռոյթերսի» տեղեկություններով՝ Միջազգային քրեական դատարանի նկատմամբ Վաշինգտոնի բացասական վերաբերմունքի պատճառը Իսրայելի ներկայացուցիչների, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման օրդերներն են, ինչպես նաև Աֆղանստանում ԱՄՆ զինվորների նկատմամբ իրականացված հետաքննությունը։