Microsoft-ը նշում է, որ գլոբալ անջատման «հիմնական պատճառը» վերացվել է
«Microsoft» ընկերությունը պնդում է, որ գլոբալ անջատման «հիմնական պատճառը» վերացվել է։
Բացի այդ, ըստ նրանց, առկա խնդրի պատճառով մի քանի ծառայություններ ընդհատումներով են աշխատում։
Microsoft-ի ծառայությունների ծրագրային ապահովման գլոբալ խափանումն այսօր քաոս առաջացրեց աշխարհի տարբեր ընկերություններում և հաստատություններում: Համաշխարհային փակման պատճառով Եվրոպայի օդանավակայանների մեծ մասը աշխատում է ուշացումներով։