Միացյալ Թագավորության վարչապետը երկրում հայտարարել է համընդհանուր կարանտին
Միացյալ Թագավորության վարչապետը երկրում հայտարարել է համընդհանուր կարանտին

Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը երկրում հայտարարել է համընդհանուր կարանտին:

Նոր միջոցներն ուժի մեջ կլինեն մինչև փետրվարի կեսերը և այս ընթացքում գործունեությունը կդադարեցնեն կրթական հաստատությունները, խանութները և գեղեցկության սրահները: Ռեստորանները կաշխատեն միայն առաքման ռեժիմում:

Երկրում վերջին մեկ շաբաթն է, վարակման օրական ցուցանիշը գերազանցում է 50 000-ը: