Մևլութ Չավուշողլու. Թուրքիան չեզոքություն է պահպանում Ուկրաինայի և Ռուսաստանի հարցում
Թուրքիան չեզոքություն է պահպանում Ուկրաինայի և Ռուսաստանի հարցում, – ասաց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշողլուն: Տեղեկատվությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները:
«Մենք ոչ մեկի կողմը չենք: Մեր դիրքորոշումը հիմնված է բաց և կառուցողական մոտեցման վրա», – ասաց Մևլութ Չավուշողլուն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով մեկնել էր Թուրքիա:
Թուրքիայի նախագահը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Անկարան շարունակում է հավատարիմ մնալ Ղրիմի չճանաչման քաղաքականությանը: