Համաշխարհային համադաշնությունը պետք է հարգանքով վերաբերվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Մեվլութ Չավուշողլու
Համաշխարհային համադաշնությունը պետք է հարգանքով վերաբերվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, – այս հայտարարությունը Թուրքիայի արտաքին գործերի նախարարն, արել է Անթալիայում ընթացող դիվանագիտական համաժողովում ելույթի ժամանակ:
Մեվլութ Չավուշողլուի խոսքով, Թուրքիան ցանկանում է կայունություն և խաղաղություն Հարավային Կովկասում:
«Ադրբեջանը հասավ սեփական հողերի օկուպացիայից ազատագրման: Բոլոր երկրները պետք է հարգեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», – հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:
Նրա խոսքով, «Հայաստանը, որը տարիներ շարունակ մեկուսացված է տարածաշրջանային համագործակցությունից, պետք է եզրակացություններ անի տարածաշրջանում ընթացող գործընթացներից և ճանապարհ հարթի տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»:
Չավուշողլուի խոսքով, Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը քննարկվում է Անթալիայում ընթացող դիվանագիտական համաժողովում: