«Ռոյթերս»՝ Ռուսաստանը պլանավորում է առևտրային ընկերությունների միջոցով Ճապոնիայից ավիացիոն վառելիք ներկրել

21:00, 03.07.2026

Ռուսաստանը առևտրային ընկերությունների միջոցով ծրագրում է ավիացիոն վառելիք ներկրել Ճապոնիայից. այս մասին տեղեկատվություն է տարածում «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Գործակալության հաղորդմամբ՝ Ուկրաինայի կողմից ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներից հետո Մոսկվան պայքարում է երկրում տիրող վառելիքային ճգնաժամի դեմ։

«Ռոյթերսի» աղբյուրների փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ հուլիսի առաջին կեսին Ճապոնիայի Չիբա նավահանգստից առնվազն 200,000 բարել ինքնաթիռի վառելիք կբարձվի և կուղարկվի նախ Հարավային Կորեա, իսկ այնուհետև՝ միջնորդ առևտրային ընկերությունների միջոցով՝ Ռուսաստան։

Աղբյուրների համաձայն՝ բեռը կփոխադրվի մեկ լցանավից մյուսը և Ռուսաստան կհասնի ծովային ճանապարհով։

«Ռոյթերսը» գրում է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների և պահեստների վրա կատարված հարձակումների հետևանքով առաջացած վառելիքային ճգնաժամի ֆոնին, Մոսկվան սահմանափակումներ է մտցնում վառելիքի գնման հարցում։ Աղբյուրների հայտարարությամբ՝ ռուս ֆերմերները մտավախություն ունեն, որ այս տարի հնարավոր է չկարողանան հավաքել բերքը։

Նմանատիպ