Միխայել Ռոթը արձագանքում է Վրաստանի նախագահի՝ Իրան կատարած այցին. «Ամոթ! Խեղճ Վրաստան»

19:39, 03.07.2026

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը սոցիալական ցանցում արձագանքել է Այաթոլլահ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի մասնակցությանը։

Միխայել Ռոթը Ղավելաշվիլիի այցը որակել է որպես «ամոթ»։

«Ամո՜թ։ Խե՛ղճ Վրաստան»,— սոցիալական ցանցում գրել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։

Ի գիտություն՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Իրան էր մեկնել՝ մասնակցելու Այաթոլլահ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը։ Բացի այդ, Ղավելաշվիլին հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Իրանում հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունն սկսվել է այսօր։ Ինչպես հայտնել են Իրանի արտաքին գործերի նախարարությունից, Այաթոլլահ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը ներկա են գտնվելու 100 երկրների ներկայացուցիչներ։ Իրանում արարողությանը մասնակցելու համար ժամանել են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան և Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։

Նմանատիպ