Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն ներկայացնում ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ նրա հարաբերությունների այլընտրանք. Մեվլութ Չավուշօղլու

21:40, 29.12.2020

Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն ներկայացնում ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ նրա հարաբերությունների այլընտրանք,- այս մասին Սոչիում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն:

Տեղեկատվությունը տարածում է «Ռոյտեր» գործակալությունը:

Ըստ «Ռոյտերի», Մեվլութ Չավուշօղլուն այս հայտարարությունն արել է Ռուսաստանից հրթիռային համակարգեր գնելու պատճառով, Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներ հաստատելու ֆոնին:

Նմանատիպ